-
20.03.2018|
00:47
Իրադրությունն ստիպում է վերստին անդրադառնալ Հյուսիսային Սիրիայում՝ Աֆրինի շուրջ տեղի ունեցող, ուրեմն՝ Քրդական հարցին վերաբերող իրադրությանը: Եթե որևէ մեկը ուշադրությամբ լսեր փետրվարի վերջին օրերին թուրքերի ու «սիրիական չափավոր ընդդիմության» խուճապային ճղճղոցը, կարող էր ակնբախորեն համոզվել, որ «Վախի աչքերը մեծ են» ասացվածքը ճիշտ է:
-
20.03.2018|
00:36
Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբն անցած շաբաթ օրը հայտնեց Սիրիային հարվածելու ԱՄՆ-ի հնարավոր նախապատրաստման մասին: Գլխավոր շտաբում մասնավորապես հայտնել են, որ կան նշաններ առ այն, որ ԱՄՆ-ը պատրաստվում է հարվածելու Սիրիային:
-
19.03.2018|
23:07
Էդվարդ Նալբանդյանը ՀՀ Զինված ուժերի ղեկավար կազմի ամենամյա օպերատիվ հավաքի մասնակիցներին է ներկայացրել Հայաստանի արտաքին քաղաքական հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները, արտաքին անվտանգության բաղադրիչի ամրապնդման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը:
-
19.03.2018|
12:51
ՆԱՏՕ-ն տեղափոխում է իր կենտրոնակայանը Բրյուսելում, նոր շինությունը գտնվում է հնի կողքին:
-
18.03.2018|
13:57
Մարտի 11-17-ին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 250 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով 2300 կրակոց:
-
16.03.2018|
04:08
Միջազգային դիվանագիտության ու անվտանգության հարցերով փորձագետ
Ադրիան Դեզյուեն Le Figaro-ում գրում է, որ ՆԱՏՕ-ն դրսևորում է իր անընդունակությունը խոչընդոտելու թուրքերի ու նրանց ջիհադական դաշնակիցների սպանդին Աֆրինում ապաստանած սիրիացի քրդերի նկատմամբ:
-
16.03.2018|
02:18
Վերջին մի քանի օրերին լրջագույն սպառնալիքի տակ է հայտնվել ամբողջ աշխարհի անվտանգությունը: Եթե թեկուզ Սիրիայում սկսեն միմյանց հարվածել ԱՄՆ-ը և Ռուսաստանը, ապա պատերազմի հրդեհը դժվար թե հնարավոր լինի կանգնեցնել ու թույլ չտալ, որ այն վերածվի միջուկայինի: Հրաբուխը, որը սկսում է ժայթքել, հնարավո՞ր է կանգնեցնել…
-
16.03.2018|
02:16
Ռուսական նորագույն զենքերի վերաբերյալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մարտի 1-ի հայտնի ելույթը ԱՄՆ-ում և Արևմուտքում ոմանք համարեցին զուտ հռետորաբանություն, ոմանք խիստ թերահավատորեն վերաբերվեցին ներկայացված զինատեսակներին, ոմանք էլ այդ ամենը համարեցին նույնիսկ բլեֆ` նպատակաուղղված նախընտրական քարոզչության շրջանակում սեփական վարկը բարձրացնելուն և Արևմուտքին վախեցնելուն:
-
15.03.2018|
13:17
Ստոկհոլմում գործող Միջազգային խաղաղության ուսումնասիրության ինստիտուտի (SIPRI)` զեկույցի համաձայն, 2013-2017-ին Ադրբեջանի ներմուծած ողջ սպառազինության 65 տոկոսը եղել է ռուսական:
-
14.03.2018|
12:31
Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն գերմանական Die Zeit-ին տված հարցազրույցում, մեկնաբանելով ԱՄՆ Կոնգրեսում Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելու հարցի քննարկումը, ասել է, որ Անկարան կպատասխանի, բայց այլ կերպ, քան Ռուսաստանն ու այլ երկրները: